Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ «կմոգոնի» քառյակը

Ի՞նչ «կմոգոնի» քառյակը
04.07.2014 | 00:18

Բավականին հետաքրքիր իրադրություն է ստեղծվել հայաստանյան ընդդիմադիր դաշտում: Մինչ քառյակը փորձում է դիրքավորվել, մինչև աշուն «մլուլ տալ», հայտարարված պայքարը, հանրահավաքները հետաձգելով, ընդ որում, անգամ աշնան համար չասելով, թե անպայման հանրահավաք է անցկացնելու, ընդդիմադիր դաշտում «օրերս» հայտնված ՕԵԿ-ը վաբանկ է գնում ու հայտարարում, որ ամռան այս տապին հանրահավաք է անելու, այն էլ` համազգային: Նուրբ հաշվարկ է: Մանավանդ քառյակի համար: Եթե վերջինս չմասնակցի այդ «համազգայինին», որևէ մեկը նրանց չի հասկանա: Ավելին, ստիպված կլինի մասնակցել, անգամ ելույթներ ունենալ, նրանց հետևում կանգնած մոդերատորների սրտով չի լինի ամենևին` բոլոր տեսանկյուններից:
Այնպես որ, քառյակը պատային վիճակում է հայտնվել թե՛ քաղաքական, թե՛ հոգեբարոյական տեսանկյունից:
Տեսնենք, որպես փրկության «առագաստ», ինչ «կմոգոնեն»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ